Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը. Թորոսյան

Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը. Թորոսյան

2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելել են սրճարան, որպեսզի դիտարկեն օրենքի աշխատանքը և կարող են փաստել, որ առնվազն այդ սրճարանում օրենքն աշխատում էր։

«Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին օգնել մեզ աշխատացնել օրենքը՝ պահանջելով մաքուր օդ բոլոր հաստատություններում։

Հ.Գ. իհարկե մեր շուրջը և մեր երկրում կան բազում այլ խնդիրներ, այս հարցից ավելի կամ պակաս կարևոր, բայց բոլոր հարցերով էլ պետք է զբաղվենք»,-եզրափակել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում