Թուրքիայում փոփոխություններ են նախատեսվում ընտրական օրենսգրքում

Թուրքիայում փոփոխություններ են նախատեսվում ընտրական օրենսգրքում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները Ընտրական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող 15 կետանոց առաջարկ են ներկայացրել մեջլիս:

Թուրքական մամուլում փաթեթի ամենաքննարկվող կետը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմի նվազեցման առաջարկն է, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ նախագծի՝ ներկայում 10 տոկոսանոց անցողիկ շեմի փոխարեն սահմանվելու է 7 տոկոսանոց շեմ: Ընդ որում սա վերաբերում է և՛ առանձին կուսակցություններով, և կուսակցությունների դաշինքով մասնակցությանը:

Նշվում է, որ 7 տոկոսանոց շեմը հաղթակարած դաշինքի անդամ կուսակցությունները դաշինքի ստացած մանդատները բաշխելու են ըստ առանձին կուսակցությունների ստացած ձայների համամասնության: Սակայն դաշինքի անդամ կուսակցությունները Թուրքիայի 81 նահանգներից որևէ մեկի համար պատգամավոր գրանցելու համար պետք է այդ նահանգում բավարար ձայներ հավաքած լինեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում