Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 42,55 հա տարածքում բռնկված հրդեհները
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ հուլիսի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչկան շրջանում՝ 340 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ,
Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 2000 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2 հա,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 2.25 հա, Ալավերդի քաղաքում՝ 2 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1,7 հա, Արամուս գյուղում՝ 2000 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ,
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 4000 քմ,
Սյունիքի մարզի Գեղի գյուղում՝ 20 հա, Եղեգ գյուղում՝ 6 հա,
Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 1 հա,
Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 2 հա, Արմավիր-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ 8000 քմ, Ազատան–Արևիկ ավտոճանապարհին՝ 3,5 հա:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 42,55 հա:
Կարծիքներ