Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. մի քանի տոննա խոտի հակով բեռնված КАМАЗ-ը «Մանուշակի վանքի ձորում» կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 17:00-ի սահմաններում, Զոլաքար գյուղի բնակիչ, 53-ամյա Աշոտ Պողոսյանը, իր վարած КАМАЗ մակնիշի՝ խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով, Աստղաձոր գյուղի «Մանուշակի վանքի ձոր» տարածք,ում, ճանապարհի թեք հատվածով երթևեկելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբայանի գլխավորությամբ:
Կարծիքներ