ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ավստրալիային հակառադարային հրթիռների հնարավոր վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ավստրալիային հակառադարային հրթիռների հնարավոր վաճառքին

ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ավստրալիային AARGM-ER (Advanced Anti-Radiation Guided Missile - Extended Range) հակառադարային կառավարվող հրթիռների և հարակից սարքավորումների պոտենցիալ վաճառքը 506 միլիոն դոլար գնահատականով, հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության անվտանգության գրասենյակը։ 

Ըստ հաղորդագրության, Ավստրալիան, մասնավորապես, պահանջել է 63 AARGM-ER հրթիռ, 20 CATM (Captive Air Training Missile) AARGM-ER ուսումնական հրթիռ, ինչպես նաև AGM-88G ընդլայնված հեռահարության ուսումնական հրթիռներ (AARGM-ER DATM):

Ըստ Պենտագոնի՝ Պետդեպարտամենտը կարծում է, որ «վաճառքը կբարձրացնի Ավստրալիայի կարողությունը դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին» և «չի փոխի տարածաշրջանում հիմնական ռազմական հավասարակշռությունը»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում