Վրաստանի ընդդիմությունը խոստացել է մարտի 20-ին զանգվածային ակցիա իրականացնել, եթե արտահերթ ընտրություններ չնշանակվեն

Վրաստանի ընդդիմությունը խոստացել է մարտի 20-ին զանգվածային ակցիա իրականացնել, եթե արտահերթ ընտրություններ չնշանակվեն

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Նիկա Մելիային և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, այլապես մարտի 20-ին կառավարության ընդդիմադիրները բողոքի զանգվածային ակցիաներ կանցկացնեն:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել է խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խատիա Դեկանոիձեն: «Եթե «Վրացական երազանքը» չհամաձայնի արտահերթ ընտրություններ անցկացնել, ազատ չարձակի քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Նիկա Մելիային, ապա մարտի 20-ին մենք բողոքի մեծ ակցիա կկազմակերպենք, որը կլինի Վրաստանի քաղաքացիների պատասխանը իշխանության անզուսպ լինելուն»,- ասել է Դեկանոիձեն:

Քաղաքական ճգնաժամը Վրաստանում սկսվել է փետրվարի 23-ին, երբ ոստիկանները ձերբակալել են Մելիային՝ 40 000-ի չափով գրավը չվճարելուց հետո: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի հունիսին տեղի ունեցած անկարգությունների գործով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում