2 ամիս հեռավար ձևաչափով սովորելուց հետո անգլիացի երեխաներն այսօր վերադարձել են դպրոց
Միլիոնավոր անգլիացի երեխաներ և դեռահասներ երկու ամսվա մեջ առաջին անգամ այսօր վերադարձել են դպրոց, գրում է Reuters-ը, նշելով՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Անգլիայում դպրոցականները դարձյալ ստիպված էին դասերին մասնակցել հեռավար ձևաչափով:
Նշվում է՝ Անգլիայում դպրոցների վերաբացումը կառավարության՝ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմելու չորս փուլից բաղկացած ծրագրի առաջին քայլն է, որի նպատակն է կանխել հիվանդության նոր ալիքը:
Հիշեցնենք, որ համավարակից ի վեր՝ Մեծ Բրիտանիայում 28 օրվա ընթացքում արձանագրվել է 124 500 մահ, որն աշխարհում հիվանդության հետևանքով հինգերորդ մեծագույն պաշտոնական թիվն է, և վատագույնը՝ Եվրոպայում:
Կարծիքներ