Լուկաշենկոյի ավագ որդին ազատվել է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնից

Լուկաշենկոյի ավագ որդին ազատվել է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ավագ որդուն` Վիկտորին ազատել է ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Որոշումը կապված է Վիկտոր Լուկաշենկոյի՝ հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար ընտրվելու հետ:

«Վիկտոր Լուկաշենկոն ազատվել է Բելառուսի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնից՝ ընտրովի պաշտոն տեղափոխվելու կապակցությամբ: Պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն համապատասխան հրամանագիրը ստորագրել է փետրվարի 26-ին»,- ասված է հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, մեկ այլ հրամանագրով, Բելառուսի նախագահը Վիկտոր Լուկաշենկոյին շնորհել է պահեստազորի գեներալ-մայորի կոչում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում