Վրաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա իշխանության և ընդդիմության հանդիպումը
Վրաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը՝ գրում է aliq-ը:
Այն նախաձեռնել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Այսօր ավելի վաղ նա հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ և հայտարարել, որ բոլոր կողմերին հրավիրում է քաղաքական երկխոսության:
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ընդդիմության հետ հանդիպմանը:
Կարծիքներ