Չինաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման անցկացման համար
Պեկինը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին՝ հունիսին Սինգապուրում ընդունելու ԱՄՆ և Չինաստանի պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Վեյ Ֆենհեի միջև հանդիպումը:
Ինչպես հաղորդում է rՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հունիսի 3-ին Ռոյթերսի թղթակցին հայտնել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ Իդրիս Ալին:
«Չինաստանը պաշտոնապես դիմել է Պենտագոնին՝ այս ամսվա վերջին Սինգապուրում պաշտպանության նախարարներ Օսթինի և Ֆենհեի հանդիպման մասով: Ամերիկյան կողմից ուշադրության կենտրոնում կլինի «մրցակցության կառավարումը», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Կարծիքներ