Աշխատող ուսանողներին 202 մլն դրամի եկամտային հարկ է վերադարձվել

Աշխատող ուսանողներին 202 մլն դրամի եկամտային հարկ է վերադարձվել

Այս տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին 202 մլն դրամ եկամտային հարկ է վերադարձվել ուսման վարձավճարի փոխհատուցման ծրագրով։ 

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2․1% է։ Կառավարության հաստատած մասնագիտությունների գծով ՀՀ հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի աշխատող ուսանողները կարողանում են հետ ստանալ իրենց վճարած եկամտային հարկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում