Կորեացի ֆուտբոլիստը անջատել է հեռախոսը՝ ամուսնության բազմաթիվ առաջարկների պատճառով

Կորեացի ֆուտբոլիստը անջատել է հեռախոսը՝ ամուսնության բազմաթիվ առաջարկների պատճառով

Հարավկորեացի ֆուտբոլիստ Գու-Սոնգ Չոն ստիպված է եղել անջատել հեռախոսը ամուսնության բազմաթիվ առաջարկների պատճառով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։

Գանայի հետ խաղում դուբլի հեղինակ դարձած Գու-Սոնգ Չոն հաշված օրերի ընթացքում անհավանական հանրաճանաչություն է ձեռք բերել։

Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ սոցցանցերից մեկում հարձակվողն ուներ ընդամենը 40 հազար բաժանորդ, իսկ այժմ այդ թիվը հասել է 1,6 միլիոնի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում