ԵՄ խորհուրդը համաձայնության է եկել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի շուրջ՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար

ԵՄ խորհուրդը համաձայնության է եկել ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի շուրջ՝ մեկ բարելի դիմաց 60 դոլար

Սահմանափակիչ միջոցառումներն ուժի մեջ կմտնեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ից։

«Ռուսական նավթի գնի սահմանաչափը կնվազեցնի շուկայական ծայրահեղ պայմանների հետևանքով առաջացած գնային ցնցումները և կտրուկ կնվազեցնի Ռուսաստանի նավթային եկամուտները», - ասվում է Եվրոպական խորհրդի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հրաժարվում է «ընդունել» գնային այս սահմանափակումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում