Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-22-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը, 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Երևանում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում