Նարեկ Մանասյանը հաղթեց բռնցքամարտի ԱԱ-ի մեկնարկում
ՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը մրցեց Կոնգոյից Վիլյամ Մբանգիի հետ: Մանասյանն առավելության հասավ ժամանակից շուտ` 2-րդ ռաունդում:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը և Արթուր Բազեյանը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:
Կարծիքներ