Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը

Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարիին:

Լարին տեղեկացրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2621 նոր դեպք, մահացել է 221 մարդ:

Փետրվարի 19-ից, երբ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, երկրում գրանցվել է վարակման 284 034 դեպք, վարակման հետևանքով մահացել է 15 074 մարդ: Առնվազն 247 230 վարակված բուժվել է կորոնավիրուսից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 407 081 է, մահացել է 631 036 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում