ԱԱ 2022. Դանիան և Թունիսը ոչ-ոքի խաղացին

ԱԱ 2022. Դանիան և Թունիսը ոչ-ոքի խաղացին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության D ենթախմբի առաջին խաղում միմյանց հետ ուժերը չափեցին Դանիայի և Թունիսի հավաքականները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած խաղի առաջին կեսում Դանիան առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր վիճակագրությունը: Թունիսի ընտրանին հաջող դասավորվել էր պաշտպանությունում և երբեմն հակագրոհում էր: Ի վերջո առաջին կեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց:

Երկրորդ կեսում ևս թիմերն իրենց հնարավորությունները չօգտագործեցին: Դանիան գնդակին տիրելու առավելություն ուներ, սակայն դիպուկ չէր գրոհների վերջնամասում:

Այս խմբի երկրորդ տուրում Դանիան կխաղա Ֆրանսիայի, իսկ Թունիսը` Ավստրալիայի դեմ: Այդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 26-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում