Պարզվել է, որ XIII դարի խխունջի վրայի ասպետի արձանիկը միջնադարյան մեմ է
Բրիտանական թանգարանի փորձագետները պարզել են, որ խխունջի խեցուց դուրս եկող աղոթող ասպետի պատկերով XIII — XIV դարերի հազվագյուտ արձանիկը կարող է լինել ժամանակակից մեմի միջնադարյան նմանակը, հայտնում է Daily Mail-ը:
«Այս արտասովոր արծաթե ոսկեզօծված իրը, հավանաբար, ժամանակին ամրացրել են կաշվե գոտուն կամ կրել են որպես կրծքազարդ,- մեկնաբանել է Բրիտանական թանգարանի միջնադարյան հուշարձանների բաժնի համակարգող Բեւերլի Նենկը: - Խխունջի խեցուց դուրս եկող, այծի վրա աղոթող ասպետի կերպարը ենթադրում է երգիծանք կամ ծաղրանմանակում»:
Նա նշել է, որ Միջնադարում հաճախ խխունջներ էին պատկերում հին ձեռագրերում, այդ թվում՝ երիգիծական: Կակղամորթերը խորհրդանշում էին վախկոտությունը:
«Բացառված չէ, որ արձանը կարող է նույնպիսի նշանակություն ունենալ եւ հղում կատարել ամենեւին ոչ ասպետական վարքագծին»,- պարզաբանել է Նենկը:
Daily Mail-ի տեղեկություններով՝ արձանիկը հայտնաբերել են 2020 թվականին Պոնտեֆրակտում (Արեւմտյան Յորքշիր, Անգլիա):
Կարծիքներ