Ֆիլիպիններում ծնվել է շան մուտանտ ձագ` մեկ աչքով և երկու լեզվով

Ֆիլիպիններում ծնվել է շան մուտանտ ձագ` մեկ աչքով և երկու լեզվով

Ֆիլիպինների մարզերից մեկում՝ Ակլանում, ծնվել է շան ձագ՝ սպիտակ, միաչքանի, երկլեզվանի, առանց քթի։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը՝ հղում անելով շան տիրոջը։

Կինը պատմել է, որ ձագերից մեկը նորմալ է ծնվել, իսկ մյուսը՝ մուտացիաներով։ Փոքրիկ մուտանտին արագ տեղափոխել են անասնաբույժի մոտ՝ փրկելու հույսով։ Սակայն քթի բացակայությունը լուրջ խորընդոտ է եղել, ձագը չի կարողացել նորմալ շնչել և սատկել է մի քանի ժամ անց։ Շան տիրոջը բացատրել են, որ մուտացիայի պատճառը հնարավոր է՝ եղել է այն, որ նրա մայրը հղիության ժամանակ ինչ-որ թունավոր բան է կերել կամ էլ ծննդաբերել է դաշտանադադարի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում