Հնդկաստանում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանում 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հնդկաստանի արևելքում՝ Ասսամ նահանգում, 6․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Էպիկենտրոնը գտնվել է նահանգի խոշորագույն քաղաք Գուվահաթիից 140 կմ հարավ-արևմուտք։ Օջախը եղել է 17 կմ խորության վրա։

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Սակայն համացանցում հայտնվել են ցնցումներից ճաքած պատերի, կոտրված պատուհանների լուսանկարներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում