Բրիտանական ԶԼՄ-ները չեն ասում ամբողջ ճշմարտությունն Ուկրաինայի հակամարտության մասին. Times
Բրիտանական զանգվածային լրատվամիջոցներն ընթերցողին տեղեկացնում են Ուկրաինայի բանակի ցանկացած նվազագույն հաղթանակների մասին՝ շատ ավելի քիչ ուշադրություն նվիրելով ռուսական զորքերի հաջողություններին: The Times թերթի Էջերում այս կարծիքն Է հայտնել հրատարության մեկնաբան Ռոդ Լիդդլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցանկացած հայտարարություն ուկրաինական կողմից, որքան Էլ որ այն զառանցական լինի («Պուտինի դեմ հենց նոր մահափորձ Է կատարվել»), ընկալվում Է հալած յուղի տեղ, ներառյալ սպանված զինվորների երկուստեք գնահատումները:
Ուկրաինացիների ամենափոքրիկ հաղթանակներն ստանում են վիթխարի լուսաբանում, ռուսների զգալի հաջողությունները՝ մի տեսակ ավելի քիչ»,- գրել Է Լիդդլը, որի կարծիքով բրիտանացի ընթերցողներին չեն ասում ամբողջ ճշմատությունն Ուկրաինայի հակամարտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ