Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:
Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից՝ մշելով, որ հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը կատարված այցը պատահական չի եղել, սահմանային հատվածն էլ՝ առավել եւս:
«Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ