Ջեֆ Բեզոսի համար կառուցվում է աշխարհի ամենամեծ զբոսաշրջային առագաստանավերից մեկը. Bloomberg

Ջեֆ Բեզոսի համար կառուցվում է աշխարհի ամենամեծ զբոսաշրջային առագաստանավերից մեկը. Bloomberg

Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Oceanco նիդերլանդական նավաշինարանին զբասաշրջային առագաստանավի պատվեր է տվել: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ 127 մետր երկարությամբ նավն աշխարհի ամենահարուստ մարդու համար կարժենա մոտ 500 մլն դոլար: Նավը եռակայմ է լինելու: Բացի այդ, այն կունենա օժանդակող զբոսանավ՝ ուղղաթիռային հարթակով:

Ինչպես նշվում է, Բեզոսի նավը կարող է դառնալ ամենամեծը զբոսաշրջային առագաստանավերի շարքում, որոնք կառուցվել են Oceanco նավաշինարանում: Ընկերության ներկայացուցիչն, այնուամենայնիվ, հրաժարվել է մեկնաբանել նավի պատվերի մասին լուրը:

2021 թվականի ապրիլի տվյալներով՝ Բեզոսի կարողությունը գերազանցել է 200 մլրդ դոլարը: Ըստ Forbes-ի՝ նա միակ մարդն է աշխարհում, որի կարողությունը հատել է 200 մլրդ դոլարի շեմը: Նրան հաջորդում է Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ, ֆրանսիացի Բեռնար Առնոն՝ 184 մլրդ դոլարով: Երրորդն ամերիկացի գործարար Իլոն Մասկ է՝ 181 մլրդ դոլար կարողությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում