Ահաբեկիչներն Իդլիբ նահանգում գրոհել են սիրիական բանակի դիրքերը

Ահաբեկիչներն Իդլիբ նահանգում գրոհել են սիրիական բանակի դիրքերը

«Իդլիբ նահանգի Մելլաջա բնակավայրի տարածքում «Հայաթ Թահրիր Ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումից օտարերկրյա ծագմամբ մարտիկների մի ջոկատ` մոտ 20 զինյալ, հարձակվել է Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական ուժերի դիրքերի վրա»:Այդ մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի (CPVS) ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը ճեպազրույցում:

Նրա խոսքով ՝ սիրիական զինված ուժերի ստորաբաժանումները հետ են մղել հարձակումը, ոչնչացվել է առնվազն 10 զինյալ: Մնացածները նահանջել են Ֆտիրա գյուղի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում