Աբովյանում նոր արագաչափ է տեղադրվել

Աբովյանում նոր արագաչափ է տեղադրվել

Աբովյան քաղաքի Արզնու խճուղում՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից ճանապարհահատվածում, տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։

Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի հունվարի 5-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում