ՀՀ նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

ՀՀ նախագահը Չիլիում մասնակցել է բարձրաստիճան ընդունելության և հանդիպումներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ

Աշխատանքային այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է երկրի նախագահ Գաբրիել Բորիչի անունից՝ ի պատիվ ժամանած պատվիրակությունների ղեկավարների տրված պաշտոնական ընդունելությանը:

​Արարողակարգային միջոցառման շրջանակում նախագահ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել նախագահ Գաբրիել Բորիչի հետ, ինչպես նաև առանձնազրույցներ վարել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի, Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսիի և այլ գործընկերների հետ:



​Զրույցների ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, Վահագն Խաչատուրյանն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովին:



Հանրապետության նախագահը հատուկ շեշտադրել է գլոբալ մարտահրավերների դիմակայման գործում միջազգային հանրության ջանքերի մեկտեղման կարևորությունը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում