Հրահանգ տվող լինեինք, ձեր Սերժին էլ, Քոչարյանին էլ, մանր-մունր դաշնակներին էլ վաղուց կալանավորել էինք. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իշխանության հասցեին հնչող հերթական մեղադրանքներին:
«Հիմա էլ ասում են՝ դատարանին հրահանգել եք կալանավորել կալուգեցի Սամոյին։
Դատարաններին հրահանգ տվող լինեինք, տո ձեր Սերժին էլ, Քոչարյանին էլ, դատարանի բակում հավաքված մանր-մունր դաշնակներին էլ, ձեզ էլ վաղուց կալանավորել էինք։
Իշխանության ու վարչապետի հասցեին ամենամեծ մեղադրանքն այն է, որ մինչև հիմա դրանք ազատության մեջ են»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ