Ադրբեջանական կողմին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական դաշտ. Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական դաշտ. Հովհաննիսյան

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական դաշտ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություն է հնչում այն մասին, որ հրադադարի խախտում է տեղի ունեցել հայկական կողմից, մենք էլ միջազգային հանրության համար, բոլորի համար հստակ ասում ենք՝ եթե կան փաստական տվյալներ, հրապարակեք։ Այս պահին արձագանք չկա»,- ասել է նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը վերջնականապես պատրաստ լիներ խաղաղության, հիմա կսկսեին քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։

«Հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը կվերադառնա կառուցողական դաշտ»,- եզրափակել է Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում