«Վիվա-ՄՏՍ»-ում խնդիրներ կան. հայտարարություն
Արդեն մի քանի ժամ է խնդիրներ են առաջացել նաև «Վիվա-ՄՏՍ»-ում: Ընկերությունը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ:
«Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ:
Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը: Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Կարծիքներ