Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի հետ սահմանին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի հետ սահմանին։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել գերմանական Welt am Sonntag թերթի հետ հարցազրույցում։
«Ես Ռուսաստանին լարվածության նվազեցման կոչ եմ անում։ Միևնույն ժամանակ մենք բաց ենք մնում Ռուսաստանի հետ երկխոսության համար։ Երկխոսությունն ավելի կարևոր է այն ժամանակ, երբ լարվածությունը մեծ է»,-ասել է նա։
Դաշինքի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ շարունակում են հետևել սահմանային իրավիճակին, և չնայած այն բանին, որ ՆԱՏՕ-ն պահպանում է Ռուաստանի հետ երկխոսության պատրաստակամությունը, սակայն շարունակում է աջակցել Ուկրաինային։
Կարծիքներ