Գառնիկ Դանիելյանը սադրեց, Գեղամ Մանուկյանը հարձակվեց. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Գառնիկ Դանիելյանը սադրեց, Գեղամ Մանուկյանը հարձակվեց. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։

Բանն այն է, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սադրեց՝ տեղից փորձելով ընդհատել Կոնջորյանի ելույթը: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կոչ արեց Դանիելյանին պահել կարգը՝ ասելով, որ «մանկապարտեզ» չէ:

Իսկ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթի ժամանակ Գառնիկ Դանիելյանը բղավելով սկսեց խոսել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, որին միջամտեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանը: Այնուհետև «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը մոտեցավ Վահե Ղալումյանին և Ղալումյանի արձագանքին ի պատասխան՝ հարձակվեց նրա վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում