ԿԺԴՀ-ում հայտնել են Սեուլի հետ երկխոսության պայմանը
ԿԺԴՀ-ն պատրաստ Է Սեուլի հետ երկխոսության, եթե Հարավային Կորեան թշնամություն չդրսեւորի: Այդ մասին ասվում Է Կորեայի աշխատանքիային կուսակցության կենտկոմի բաժնի փոխղեկավար Կիմ Յո Չժոնի եւ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի քրոջ հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալության (ԿՀԳ) կողմից:
«Մենք որքան պետք Է պատրաստ ենք կառուցողականորեն քննարկել միջկորեական հարաբերությունների վերականգնման ու զարգացման հեռանկարները մշտական սերտ շփման դեպքում, եթե միայն Հարավային Կորեան չդրսեւորի թշնամություն եւ հրաժարվի երկակի ստանդարտներից, թողնի անցյալը, որտեղ նա բծախնդրություն Է ցուցաբերել ամեն ինչի եւ բոլորի նկատմամբ, եւ այսուհետեւ լավ կշռադատի իր յուրաքանչյուր խոսքն ու գործը»,-հայտարարել Է Կիմ Յո Չժոնը:
Կիմ Յո Չժոն-ի խոսքով՝ երկու կողմերի միջեւ պատերազմն ավարտվելու մասին հայտարարելու համար պետք Է «երաշխավորվի փոխադարձ հարգանքը», եւ սկզբի համար անհրաժեշտ Է հրաժարվել նախատրամադրվածությունից, մյուս կողմի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից, անարդարացի երկակի ստանդարտներից», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ