Կարանտինային ռեժիմ՝ արտակարգ դրության ռեժիմի փոխարեն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը հիմնավորվում է այն իրողությամբ, որ չնայած կորոնավիրուսով վարակվողների թիվը նվազում է, և անիմաստ է դառնում արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, բայց միևնույն ժամանակ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա:
Օրենքի փոփոխությունների արդյունքում արտակարգ դրության ռեժիմը կփոխարինվի կարանտինային ռեժիմով, որը նախորդից գրեթե ոչնչով չի տարբերվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ