Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետից 2000 դոլար հափշտակած անձը բռնվել է (տեսանյութ)
Մայիսի 27-ին՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը հափշտակել է 2000 դոլար:
Տարածքային կարգով ահազանգը փոխանցվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզեցին, որ անհայտ անձը, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, փողը գողացել էր տարադրամի փոխանակման կետի դրամարկղից։
Հափշտակությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց կասկածվողի ինքնությունը։ Ժամը 14.55-ին 47-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ