Արմեն Գրիգորյանը այսօր կհանդիպի Աբդոլահիանի հետ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անդրադարձել է Արմեն Գրիգորյանի՝ Թեհրան կատարած այցին։
Ըստ պաշտոնյայի՝ Արմեն Գրիգորյանի այցը Իրան համապատասխանում է երկկողմ հարցերի շուրջ Իրանի և Հայաստանի միջև շփումների և բանակցությունների շարունակմանը և Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Քանանին նշել է, որ երեկ տեղի են ունեցել բանակցություններ հայ պաշտոնյայի և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին զարգացումները, անդրադարձ է արվել Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստեղծված իրավիճակին:
Արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել են նաև կովկասյան տարածաշրջանում ռազմական տեղաշարժերը, և հանդիպումը հնարավորություն է տվել Իրանին՝ կարծիք հայտնել տարածաշրջանում վեճերի լուծման համար ռեգիոնի հնարավորությունների օգտագործման վերաբերյալ:
Քանանին հայտնել է, որ Արմեն Գրիգորյանը այսօր հանդիպելու Է Իրանի արտգործնախարարի հետ՝ հավելելով, որ տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը կարևոր են Իրանի համար․ «Կարելի է ասել, որ այս այցի հիմքում հարևանների՝ Իրանի հետ խոսելու ցանկությունն է»:
Կարծիքներ