Նեթանյահու. ողջ աշխարհը պետք է հասկանա Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա ԱՄՆ-ի վետոյի իրավացիությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատել Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) բանաձեւի վրա, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ամբողջ աշխարհը պետք է հասկանա, որ Վաշինգտոնը իրավացի է։
Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ-ն օգտագործեց իր վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և արգելափակեց ԱՄԷ-ի կողմից պատրաստված մարդասիրական բանաձևի նախագիծը, որը պահանջում էր անհապաղ զինադադար պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում: Բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։
Կարծիքներ