Ալեքսանդր Լուկաշենկոյին չի կարելի պետության լեգիտիմ առաջնորդ համարել․ Գիտանաս Նաուսեդա
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին Լիտվայի նախագագ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի կարելի պետության լեգիտիմ առաջնորդ համարել:
Ավելի վաղ Նաուսեդան Բելառուսին առաջարկել էր ստեղծել ազգային խորհուրդ հասարակության և իշխանությունների երկխոսության համար, ինչպես նաև հրաժարվել ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ազատ արձակել ձերբակալվածներին:
Նաուսեդան նաև հայտնել է, որ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը «հնարավոր է», սակայն նա ընդգծել է, որ նման որոշումը կարող է «բացասաբար ազդել բելառուս ժողովրդի վրա»:
Կարծիքներ