ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի իրադրության շուրջ հետագա գործողությունները

ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Նավալնիի իրադրության շուրջ հետագա գործողությունները

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 22-ին ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու փետրբարի 22-ին, քննարկելու են Ալեքսեյ Նավալնու շուրջ իրադրության զարգացման հետ կապված հետագա գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ասված է Եվրամիության անունից եվրադիպլոմատիայի ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

«Եվրամիությունը այդ հարցին կվերադառնա արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում և կքննարկի դրա հետևանքները և հնարավոր հետագա գործողությունները», - ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում