Աշխարհում #COVID_19-ի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցել է հիվանդացածների թիվը
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը գերազանցել է համաճարակի ամբողջ ընթացքում հիվանդացածների թիվը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալների և ԶԼՄ-ների տեղեկությունների հիման վրա սեփական հաշվարկները:
«Այսպիսով, պատվաստում ստացել է առնվազն 105,1 միլիոն մարդ, ընդ որում կորոնավիրուսով վարակվել է 103,9 միլիոն մարդ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ամենից շատ պատվաստումներ են կատարվել ԱՄՆ-ում, այնտեղ պատվաստվել է 33,7 միլիոն բնակիչ։ Պատվաստված բնակչության թվաքանակով առաջին տեղում Իսրայելն է, որտեղ պատվաստվել է քաղաքացիների 56,86%-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել առնվազն 1 միլիոն մարդ, այստեղ համաճարակի ամբողջ ընթացքում COVID-19 հայտնաբերվել է ավելի քան 3,8 միլիոն մարդու մոտ:
Կարծիքներ