«ԼԱՍԿ»-ն ու «Տոտենհեմը» արդյունավետ խաղում հաղթողին չորոշեցին
Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում ավստրիական ԼԱՍԿ-ը սեփական դաշտում ընդունել էր Լոնդոնի «Տոտենհեմին»։
42-րդ րոպեին տանտերերը առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Պետեր Միչորլը։ Առաջին կեսին մրցավարի ավելացրած ժամանակի 2-րդ րոպեին Գարեթ Բեյլը անվրեպ իրացրեց 11-մետրանոցը՝ հավասարեցնելով հաշիվը։
56-րդ րոպեին Հյոն Մին Սոնը առաջ մղեց լոնդոնյան թիմին։ 84-րդ րոպեին Յոհանես Էգեշտայնը հավասարեցրեց հաշիվը։ 87-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով Դելե Ալին առաջ մղեց «Տոտենհեմին»։ Մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Մամադու Կարամոկոն դարձյալ հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
Այս արդյունքից հետո «Տոտենհեմը» 10 միավորով 2-րդն է խմբում, ԼԱՍԿ-ը ունի 7 միավոր։ Ժոզե Մոուրինյոյի թիմը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ ավստրիական թիմը դուրս է մնում հետագա պայքարից։
Կարծիքներ