Վթարի է ենթարկվել Հայաստանում ՌԴ դեսպանի ծառայողական ավտոմեքենան. վերջինս ու վարորդը հոսպիտալացվել են. ֆոտո

Փետրվարի 20-ին Երևանում ավտովթարի է ենթարկվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեսպանի ծառայողական «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ գտնվող թիվ 20 փողոցում վթարի է ենթարկվել։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։
Կայքի տեղեկություններով՝ դեսպանը եղել է ավտոմեքենայի հետևում։
Կարծիքներ