Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքով. ՔԿ
![Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Հովիկ Թամրազյանի սպանության դեպքով. ՔԿ](https://freenews.am/uploads/images/image_750x_5f621ecf39fc6.jpg)
2020թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակած կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության մարտական դիրքում՝ ձախ ձեռքի, կրծքավանդակի, դեմքի, պարանոցի հրազենային և բեկորային վիրավորումներ է ստացել պայմանագրային զինծառայող Հովիկ Նելսոնի Թամրազյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Թամրազյանը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ