Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք
Ապրիլի 9-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք:
Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5050 քաղաքացու հետազոտություն, որից 655-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2539 դեպք: Կատարվել է 22 498 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կարծիքներ