Պատգամավորների տան, գրասենյակի ու ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները բոլորը հայտնաբերվել և կալանավորվել են

Պատգամավորների տան, գրասենյակի ու ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները բոլորը հայտնաբերվել և կալանավորվել են

MediaNews-ի տեղեկություններով իշխանական պատգամավորների՝ Գագիկ Մելքոնյանի տան տարածքում, Գուրգեն Արսենյանի կուսակցության շենքի մոտ, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրողները բոլորը հայտնաբերվել և կալանավորվել են։

Ավելի  վաղ հայտնել էինք, որ փետրվարի 22-ին նմանատիպ ահազանգ էր հնչել,  որ Գյուլբենկյան 33 շենքի՝ Գուրգեն Արսենյանի ղեկավարած Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակ մոտ պայթուցիկ է տեղադրված։

 

Փետրվարի 26-ին ոստիկանությունը Գյուլբենկյան 30/3 հասցեում՝ ՔՊ Արաբկիրի գրասենյակի մոտ պայթուցիկ սարքին նմանվող առարկայի մասին

Իսկ փետրվարի 28-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հաստատեց տեղեկությունը, որ իր տան մոտ ռումբ է պայթել:

Նշված  բոլոր դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ, պայթուցիկները բոլոր տեղադրողները հայտնաբերվել և  կալանավորվել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում