Կարեն Անդրեասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, մարդու իրավունքների ոլորտի խնդիրները

Կարեն Անդրեասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, մարդու իրավունքների ոլորտի խնդիրները

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 23-ին, հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:


Հանդիպման ընթացքում նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները: ԵՄ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարության ծրագրի իրագործմանը, մասնավորապես արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Անդրադարձ է կատարվել ոստիկանության բարեփոխումների ընթացիկ վիճակին, նաև նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության կառուցվածքին և որոշ գործառույթներին, որոնք վերապահվելու են նախարարությանը:

Կողմերը քննարկել են ծանր վիրավորանքի օրենսդրական կիրառման, և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները:

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում