«Ռեալում» կփորձեն Ազարին ազատել վնասվածք ստանալու վախից
Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը մտադիր է հոգեբանական զրույցներ անցկացնել թիմի 29-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի հետ, հաղորդում է OK Diario-ն։
Արքայական թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու նրա օգնականները զրույցների միջոցով կփորձեն Ազարին ազատել դարձյալ վնասվածք ստանալու վախից։
Իսպանիայի անցած առաջնությունում Ազարը մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Նա ոտնաթաթի մի քանի վնասվածք ստացավ եւ չկարողացավ լիարժեք անցկացնել առաջին մրցաշրջանը «Ռեալում»։
Սպասվում է, որ Ազարը բաց կթողնի «Ռեալ Սոսյեդադի» հետ արտագնա հանդիպումն Իսպանիայի առաջնությունում, որը նախատեսված է սեպտեմբերի 20-ին։
Կարծիքներ