Նարեկ Մկրտչյանն ու Մխիթար Հայրապետյանն ամփոփել են «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ։
Քննարկվել են «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» պիլոտային ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները, ամփոփվել արդյունքները։
Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Իմ քայլը» հիմնադրամն ավելի վաղ կնքել էին համագործակցության հուշագիր՝ պատերազմի մասնակիցների մասնագիտական կողմնորոշմանը, զբաղվածության ապահովմանն ուղղված։
Պիլոտային ծրագրի մեկնարկը տրվել էր Շիրակի մարզում 2022 թվականի հունվարին:
Կարծիքներ