Էրդողանն ու Ալիևը մտքեր են փոխանակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում հանդիպել են, քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունները։
«Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ»,- ասվում է Ադրբեջանի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը Ալիևը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին, Էրդողանին և թուրք ժողովրդին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Էրդողանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին Թուրքիա կատարած այցի, առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ցուցաբերած աջակցության ու համերաշխության համար, ինչպես նաև ընդգծել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը միշտ մոտ են միմյանց»։
Կարծիքներ