Հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Aliq.ge-ն։
Վարչապետն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
«Խորը ցավ եմ ապրում Գուդաուրիում ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների, փրկարարների և բժիշկների մահվան կապակցությամբ։
Այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին։
Ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում կհայտարարվի սգո օր»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Կարծիքներ