Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Նման ցուցանիշ Կենտրոն վարչական շրջանում դիտվել է գրեթե ողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ապրիլի 27-ին, Շենգավիթում՝ ապրիլի 25-ին, 27-ին, 30-ին և մայիսի 1-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը Նոր Նորքում ապրիլի 27-ին գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարծիքներ